12:57 , 8 հունվար, 2016
Ամանորին մի շարք ապրանքների գների բարձրացման ավանդույթը սկսել է անկում ապրել: Այս մասին է վկայում օրեր առաջ ՀՀ կառավարությունում տեղի ունեցած 2016 թվականի առաջին խորհրդակցության ժամանակ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի զեկուցը:Արտակ Շաբոյանը նշել է նաև, որ ընդհանուր առմամբ շուկան կայուն է, և գների բարձրացման դեպքեր չեն արձանագրվել, իսկ գործադիրի ղեկավարն էլ ՏՄՊՊՀ նախագահին հորդորել է շարունակել ուսումնասիրությունները և դրանց արդյունքները ներկայացնել կառավարության աշխատակազմ: