Կնոջ գերությունից դեռ չազատված ամուսնու խոստովանությունը «Կիսաբաց լուսամուտներից» ներս (VIDEO)


17:45 , 25 դեկտեմբեր, 2012

ՓԱԽԻՐ ԱԶԻԶ, ՓԱԽԻՐ - Ազիզ Թամոյանը և Սոնա Սմոյանն ամուսնացան 2000 թվականին: Ազիզը սիրուց բացի ցանկանում էր կնոջ հնազանդությունը զգալ, սիրո խոստավանություների փոխարեն մածնի սև լինելու հաստատումը լսել: Սակայն Սոնան չէր ասում, որ մածունը սև է, նրան հաջողվում էր միայն Ազիզի օրերը սևացնել: Հուսահատ ամուսինն էլ, անտեսելով 4 զավակների առկայությունը, խնդրի լուծումը փախուստի մեջ գտավ: Ներկայումս Ազիզը պնդում է, որ կնոջից հեռանալուց հետո իր մեծ եզդի ընտանիքն իրեն հանգիստ չի տալիս` ստիպելով վերադառնալ կնոջ մոտ: Կնոջ գերությունից չազատված ամուսնու խոստովանությունները միայն երկրի գլխավոր թոք-շոուի տաղավարում: