22:01 , 7 հունվար, 2016
66-ամյա Ալլա Պուգաչովայի երկրպագուները երկար էին սպասում, որ Պրիմադոննան էջ կգրանցի
#Instagram-ում: Ժողովրդական արտիստուհին ամանորյա անակնկալ մատուցեց բոլոր նրանց համար, ովքեր հետաքրքրված են իր գործունեությունով՝ գրանցվելով #Instagram-ում:
Ի դեպ երգչուհին ակտիվ գործունեություն է սկսել ծավալել սոց. ցանցերում:
Պուգաչովայի ինստագրամում հայտնվելու մասին հանրությանը հայտնեցին երգչուհու դուստրը՝ Կրիստինա Օրբակայտեն և նախկին կողակից՝ Ֆիլիպպ Կիրկորովը:
Հաշված ժամերի ընթացքում սիրված երգչուհին հասցրել է մի քանի ֆոտո և վիդեո տեղադրել պորտալում, ինչպես նաև ինստագրամյան ավանդական սելֆի է տեղադրել:
Դե ինչ Պուգաչովան ինստագրամում օգտագործում է
@orfey75alla նիկը, որը հետևորդներին կարծես թե հիշեցնում է 1975թվականին կայացած "Золотой Орфей" մրցույթը, որից հետո Ալլա Բարիսովնան դարձել է Ռուսաստանի N1 երգչուհին: