15:36 , 25 դեկտեմբեր, 2012
Հետաքրքիր է՝ Հայաստանի պատմության մեջ երբևէ կլինի՞ մի նախագահի թեկնածու, ով իր նախընտրական ծրագրում կունենա կետ, որով նախատեսված կլինի ընտրվելուց անմիջապես հետո 24 ժամվա ընթացքում ձերբակալել բոլոր քրեածին օլիգարխներին, հանցագործ և օրինախախտ պաշտոնյաներին, գողականներին, մականունավոր կենդանիներին ու նմանատիպ տզրուկներին և տեղավորել նրանց բանտախցերում՝ ցմահ ժամկետով, նրանց ունեցվածքը ազգայնացնել և լցնել բյուջե՝ ուղղելով աշխատավարձերի, թոշակների և նպաստների բարձրացմանը, իսկ նրանց հազտավիզ ջեպի շներին բռնի աշխատեցնել համակենտրոնացման ճամբարում։
Այ եթե մի օր լինի նման թեկնածու, ես նրան կտամ իմ ձայնը։ Մնացած ոչ ոք իմ ձայնին արժանի չէ: