Մայրաքաղաքի բոլոր գլխավոր փողոցների երթևեկելի հատվածները հիմնականում մաքրված են ձյան շերտից


14:13 , 6 հունվար, 2016

Ձյան տեղումների դադարից հետո լայն թափով մեկնարկած ձնամաքրման աշխատանքների արդյունքում արդեն կեսօրի դրությամբ մայրաքաղաքի բոլոր գլխավոր փողոցների երթևեկելի հատվածները հիմնականում մաքրված են ձյան շերտից: Զուգահեռաբար իրականացվում են նաև աղի և ավազի խառնուրդով ճանապարհների մշակման աշխատանքներ: