Սիսիանում բուք է, Արագածոտնի մարզում՝ մառախուղ. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ


13:00 , 6 հունվար, 2016

Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Բերդ-Ճամբարակ, Սոթք-Քարվաճառ, Կապուտան-Հատիս-Զովաշեն, Կոտայքի մարզի Սևաբերդ և Ֆանտան գյուղեր տանող ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:

Դժվարանցանելի են Գորիս-Սիսիան, Երասխ-Զանգակատուն, Սևան-Գավառ-Մարտունի, ինչպես նաև Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Կոտայքի մարզերի միջհամայնքային ավտոճանապարհները:

Արարատի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզում և Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում առկա են տեղումներ ձյան տեսքով: Սիսիան քաղաքում առկա է բուք, իսկ Թալին-Աշտարակ ավտոճանապարհին մառախուղ է:

ՃՇՇ աշխատակիցների կողմից իրականացվում են ճանապարհների մշակման և մաքրման աշխատանքներ:

ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար, բաց՝ թեթև մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառաման դեպքում: