Սաուդյան Արաբիան ավելի վաղ մահապատժի է ենթարկել 47 մարդու, ովքեր մեղավոր են ճանաչվել ահաբեկությանը մասնակցելու մեջ։ Նրանց թվում է հայտնի շիա գործիչ Նիմր ալ-Նիմրը, ով 2012 թվականին ձերբակալվել է զանգվածային անկարգություններ հրահրելու մեղադրանքով։
Նիմրի մահապատիժը վրդովմունք է առաջացրել Իրանում։ Երեկ Իրանի խորհրդարանը կոչ էր արել Արտաքին գործերի նախարարությանն իջեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Սաուդյան Արաբիայի հետ։ Իրանի ԱԳՆ-ը պաշտոնական բողոք է հղել Էր-Ռիյադի գործողությունների կապակցությամբ։ Սաուդյան Արաբիայի ԱԳՆ-ն էլ իր մոտ է կանչել Իրանի դեսպանին և բողոքի նոտա հղել։ Սաուդական կողմն Իրանի գործողությունները որակում է որպես իր ներքին գործերին կոպիտ միջամտություն։Հունվարի 3-ի գիշերը իրանցի ցուցարարները հարձակվել են Սաուդյան Արաբիայի դեսանատան վրա՝ հրդեհելով շենքը։ Հարձակումից հետո ոստիկանությունը 40 մարդու է ձերբակալել։ Սաուդցի դիվանագետները տարհանվել են Դուբայ։