Ֆեյսբուքյան «ակտիվիստներ» ու կոոպերատիվ լրագրողներ, գտեք ձեզ այս կյանքում


13:52 , 25 դեկտեմբեր, 2012

Ամենայն ուշադրությամբ հետևում եմ որոշ «բլոգերների» անհաջող և ոչինչ չասող հետևություններին իմ կուսակից և գործընկեր, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի մասին:
ԲՀԿ խմբակցության որոշ երիտասարդ պատգամավորների ամենօրյա գործունեությունը հանգիստ չի տալիս պատվերներով աշխատող ֆեյսբուքյան «ակտիվիստներին», կոոպերատիվ լրագրողներին և իհարկե նրանց հովանավորողներին: Մենք միակարծիք ենք, որ լկտիությունը, որն անհրաժեշտության դեպքում անվանվում է խոսքի ազատություն, պետք է կրի իր արժանի և օրինական պատիժը:
Չափերն անցնողներին հիշեցնում եմ՝ ԳՏԵՔ ՁԵԶ ԱՅՍ ԿՅԱՆՔՈՒՄ: