Հայկական սերիալներ. ո՞վ է մեղավոր այս ցածրորակության համար, դերասանները պաշտպանվում են, ժողովուրդը՝ մեղադրում


14:08 , 25 դեկտեմբեր, 2012

Չնայած ժամանակակից սերիալները հեռուստատեսությունում ամենադիտարժանն են ու ամենաբարձր վարկանիշ բերողը, դրանք միշտ քննադատվում են ցածրորակ և ոչ պրոֆեսիոնալ լինելու համար: Այդուհանդերձ, ինչքան շատ է քննարկվում սերիալի պրիմիտիվությունն, այնքան ավելի բարձր է դրա վարկանիշը: Հայկական օճառային օպերաները այսօր «Ազատ գոտում» են: