12:56 , 25 դեկտեմբեր, 2012
Տեր-Պետրոսյանի հարցազրույցը «Չորրորդ ինքնիշխանություն» թերթին, անկեղծ ասած, ինձ տխրեցրեց: Տխրեցրեց ոչ թե քաղաքական, այլ զուտ մարդկային առումով: Ծերացել է: Եվ սա հեռանալու այն փաստարկն է, որ բնությունն է առաջ քաշում: Եվ սա այն փաստարկն է, որի դեմ հակափաստարկներ դեռ ոչ ոք չի բերել: Տեր-Պետրոսյանի հեռացումը տխուր է: Տխուր է ու գեղեցիկ:
Ոչ ոք չէր կարող նրան ավելի գեղեցիկ դուրս տանել այս քաղաքական թոհուբոհից, քան ինքն արեց դա: Պարզ ու բնական: Օվացիաներ էլ, ասում է, պետք չեն:
Իսկ օվացիաներ չեն էլ լինի: Փաստարկը զորավոր է, անհերքելի: Չարախնդալու և մեծաբանելու պատճառ՝ չիք: Կյանքը առաջ է գնում… Նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը պարտվեց մեր չբռնած գրազում՝ Լևոնը չառաջադրվեց: Ես, Լևոնը, Ջհանգիրյանը, բոլորս՝ ծերանում ենք միասին: