14:07 , 30 դեկտեմբեր, 2015
Չնայած նրան, որ ամբողջ տարվա ընթացքում Հայաստանի տնտեսությանն ուղեկցում էին դժվարությունները, այնուհանդերձ, հաջողվեց ապահովել աշխատավարձերի առաջանցիկ աճ գնաճի նկատմամբ։ Տարեկան 4,1 տոկոս գնաճի պայմաններում աշխատավարձերն ավելացան ավելի քան 8,5 տոկոսով։Հարկ է նշել, որ աշխատավարձերի աճը գրեթե համաչափ դրսևորում է ստացել ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատածում։ 2014-ի համեմատ պետական հատվածում աշխատավարձերն ավելացել են 14,4, մասնավորում՝ 14,1 հազարով։ Առաջինում այն կազմել է 161,5 հազար, երկրորդում՝ 209,1 հազար դրամ: