11:36 , 25 դեկտեմբեր, 2012
Լեւոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվում: Ոմանք ասում էին, որ եթե Առաջին նախագահը չառաջադրվի, մեզ շրջապատելու է գաղթականությունն ու թշվառությունը: Ես ասում եմ` Պայքարն այլ անուն չունի, այն շարունակվում է: Երկրից գնացողը ՉԵՄ եւ ՉԵՆՔ: Եվ Պայքարը պետք է չէ կապել որեւէ անձի հետ: Լեւոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչն ու նախագահը դեռ երկար է ուսումնասիրվելու որպես անձ, նախագահ ու մտածող: Նրա դերն անփոխարինելի է հայոց քաղաքական պատմության մեջ:
Նրանից դեռ "մրսում էին" իշխանությունները, եւ դրա վկայությունն է, որ ամեն անգամ իրենց ձախողումներն արդարացնելու համար մեջբերում էին 90-ականները: Այլեւս 90-ականները չեն մեջբերելու:
Հա, հիշեցնում եմ. Պայքարն ուրիշ անուն չունի, այն շարունակվում է:
Դուրս եկեք ապատիայից: