Սելիմի լեռնանցքը, Եղվարդ-Արագգյուղ-Բուժական-Հարթավան ճանապարհահատվածը փակ են


10:51 , 25 դեկտեմբեր, 2012

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը հայտնում  է. 
Դեկտեմբերի 25-ին` ժամը 10.00-ի դրությամբ,  ուժեղ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակ են Սելիմի լեռնանցքը եւ Եղվարդ-Արագգյուղ-Բուժական-Հարթավան ճանապարհահատվածը: Հանրապետության որոշ շրջաններում՝ Վայքում, Ջերմուկում, Գորիսում, Կապանում, Մեղրիում, Լաչինում, տեղում է ձյուն:
Անվտանգ  երթեւեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին  իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:  
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: