Հայտնի դիմահարդար Աշխեն Կոստանդյանը հետաքրքիր ամանորյա աշխատանք է ներկայացրել


14:37 , 29 դեկտեմբեր, 2015

Հայտնի դիմահարդար Աշխեն Կոստանդյանն ինստագրամյան @makeupashkhen էջում նոր հետաքրքիր, ամանորյա աշխատանք է ներկայացրել և գրառել. «Միշտ էլ տարվա ավարտը մարդկանց ստիպում է վերլուծել անցնող տարվա իրադարձությունները: Ինձ համար այս տարին նպաստավոր էր բազմաթիվ աշխատանքների իրականացման, պլանների իրագործման համար: Անչափ ուրախ եմ լինում, երբ գեղեցիկի արարմամբ եմ զբաղվում: Չնայած այս տարվա ձմեռը չի ուզում «ներկայանալ» իր ողջ շուքով, տարվա ավարտին ցանկացա ստեղծել Ձյունանուշի կերպարի իմ տարբերակը, որպեսզի նրանից խնդրեմ իմ ամանորյա նվերը (Ձմեռ պապին ազատել եմ այդ պարտականությունից, որ հասցնի ուրախացնել մանուկներին): Ցանկությունս է մասնագիտական նոր հորիզոններ:

Հ.Գ Կերպարի շուրթերի գույնն ամանորյա հրաշքին հավատիս նշանն է»։