Պտուղ-բանջարեղենի արտահանումն ավելացել է 60 տոկոսով


12:03 , 29 դեկտեմբեր, 2015
Անցնող տարին բերքառատ ստացվեց գյուղացու համար: Գյուղատնտեսական ոլորտն այս տարի արձանագրեց շատ լավ ցուցանիշներ, իսկ տնտեսական աճը գերազանցեց տասը տոկոսը:
Լուրջ առաջընթաց գրանցվեց պտուղ-բանջարեղենի արտահանման առումով: Ներկա դրությամբ արդեն արտահանվել է 76 հազար տոննա թարմ պտուղ-բանջարեղեն՝ անցյալ տարվա 46 հազար 450 տոննայի դիմաց: Ընդանուր առմամբ արտահանման ծավալներն ավելացել են 60 տոկոսով: Սպասվում էր, որ մինչև տարվա ավարտն այս ցուցանիշը դեռ կբարելավվի:

Բնականաբար, արտահանման հիմնական շուկան ԵՏՄ անդամ երկրներն են, և չնայած ռուսական տնտեսության ոչ բարվոք վիճակին, այնուամենայնիվ, արտահանման ծավալների 84 տոկոսը բաժին է ընկել հենց այդ պետությանը: