13:45 , 28 դեկտեմբեր, 2015
Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 2-ը ամբողջ Կովկասը գտնվելու է ցիկլոնի ազդեցության գոտում, սպասվում են ձյան առատ տեղումներ, բուք, ճանապարհներին մերկասառույց, տեսանելիության անկում»,- այս մասին ասել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:Հունվարի 1-ից հետո հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի լուրջ նվազում:
ՀՀ տարածքում դեկտեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 30-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով:
Երևանում դեկտեմբերի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: