15 հազար 782 մարդ աշխատանք ունեցավ


11:03 , 28 դեկտեմբեր, 2015
Հայաստանում գործազրկությունը մեղմելու նպատակով իրականացվում են մի շարք ծրագրեր: Ամփոփելով անցնող տարին՝ պետք է արձանագրել հետևյալ արդյունքները:
Պետության կողմից իրականացվող ծրագրերի շնորհիվ այս տարի 15 հազար 782 մարդ տարի տեղավորվել է աշխատանքի, որից 6 հազար 285-ը՝ սեզոնային զբաղվածության, իսկ շուրջ 400-ը՝ Տավուշի մարզում իրականացված վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով:
Ընդանուր առմամբ ավելացել են սեզոնային զբաղվածության ծրագրերին հատկացվող գումարները, ինչը հնարավորություն է տվել ավելացնել նաև այդ ծրագրերի մասնակիցների թիվը:
Կարևոր է առանձնացնել սահմանամերձ շրջանների ընդգրկվածությունն այս ծրագրերին: Մասնավորապես Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրում ներգրավվել է 44 սամանամերձ համայնք: