Կան մարդիկ, որոնց մարդակային, ջերմ, ընկերական հարաբերությունները չեն հետաքրքրում


18:31 , 27 դեկտեմբեր, 2015
Կան մարդիկ, որոնց նմաններին, մարդակային, ջերմ, ընկերական հարաբերությունները չեն հետաքրքրում: Իրենց ծնողին էլ կխաբեն, կհարիֆացնեն, կքցեն, կծախեն...., էլ ուր մնաց, դասարանցու, կուրսեցու, գործընկերոջ, ընկերոջ, կամ պարզապես ծանոթի հետ ասենք, թե ինչեր կանեն, ոնց կվարվեն...:
Իրենք ուզում են շրջապատված լինեն միայն իրենց բանեցնողներով, ստորացնելով, օգտագործելով և շահագործելով....:
Մենակ չեմ հասկանում, թե էդ մարդիկ էդպես ապրելով և սիրահոժար կերպով էդ կյանքն ընտրելով, ի՞նչի համաև են եկեղեցում մոմ վառում, աղոթում.....