23:50 , 26 դեկտեմբեր, 2015
Ֆրանսիական Կորսիկա կղզում` Այաչո քաղաքում, ցուցարարները հարձակում են գործել մուսուլմանների աղոթատեղիի վրա և այրել են Ղուրանի մի քանի օրինակ, գրում է Корреспондент-ը:
Լրատվամիջոցները փոխանցում են, որ հարձակման ընթացքում ցուցարարները բացականչել են «Արաբնե՛ր, հեռացե՛ք» և «Սա մեր տունն է»:
Պաշտոնյա Ֆրանսուա Լալանան պարզաբանել է, որ մարդկանց մի փոքր խումբ կոտրել է ապակե դուռը և մտել աղոթարան, քանդել հաստատությունը և այրել գրքերի մի մասը, այդ թվում` Ղուրանի նմուշներ:
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը Twitter-ում քննադատել է հարձակումը` այն «անընդունելի» համարելով։