22:30 , 26 դեկտեմբեր, 2015
Վենգրացի նկարիչ Գերգելի Դուդասը դեկտեմբերի 16-ին իր Ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ամանորյա գլուխկոտրուկ. Նա հարյուրավոր ձնեմարդուկների մեջ թաքցրել է մեկ պանդայի:
Մի քանի օրվա ընթացքում այս նկարը «հավանել է» 44 հազար մարդ, իսկ 12 հազար մարդ մեկնաբանություն է արել նկարին: Մեկնաբանություններից դատելով՝ ոմանք միանգամից գտել են պանդային, իսկ ոմանք շատ են չարչարվել:
Այժմ հերթը մեզ է հասել: Դուք այստեղ պանդա տեսնո՞ւմ եք:
Ոմանք պնդում են, որ այստեղ պանդա չկա: Բայց մենք հայտարարում ենք, որ այն կա: