Ամերիկյան կինոթատրոնում անհայտ տղամարդը կրակ է բացել


13:30 , 26 դեկտեմբեր, 2015

cnpca1289-viAraratnews.am-ը գրում է.

ԱՄՆ Ալաբամա նահանգում անհայտ տղամարդը Wynnsong Cinemas կինոթատրոնում կրակ է բացել, հաղորդում է FoxNews-ը:

Նախնական տեղեկություններով` վիրավորվել է 4 մարդ, որոնցից մեկի վիճակը գնահատվում է ծանր:

Այս պահին կրակողի անձը չի պարզվել, կատարվում է հետաքննություն: