21:10 , 26 դեկտեմբեր, 2015
Ռուսաստանցիների մեծամասնությունը (56%) երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին «տարվա մարդ» է համարում. հարցումն իրականացրել է «Լևադա» հետազոտական կենտրոնը:
Ինչպես տեղեկացնում է РИА Новости գործակալությունը, նրան հաջորդում է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ում օգտին քվեարկել է հարցվածների 10%-ը:
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եռյակը եզրափակում է 8%-ով:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն կիսում են «տարվա կին» կոչումը: Նրանց օգտին քվեարկել է հարցվածների 6%-ը:
Հարցմանը մասնակցել է 1.600 մարդ՝ երկրի 137 բնակավայրում: