«Համազգային վստահություն» խորհուրդն արժանացավ ստանդարտացման «Ոսկե մրցանակի»


08:00 , 26 դեկտեմբեր, 2015

2015 թվականի դեկտեմբերի 11-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացիայի Միջպետական խորհրդի 48-րդ նիստը: Նիստի շրջանակներում «Համազգային վստահություն» խորհուրդը ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի ստանդարտացման աշխատանքներին ակտիվ մասնակցության համար արժանացավ ստանդարտացման «Ոսկե մրցանակի» :