Ֆալկաոն կարող է կարիերան շարունակել Մեքսիկայում


16:40 , 26 դեկտեմբեր, 2015
_jcr_contentԼոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Ռադամել Ֆալակոն, ում իրավունքները պատկանում են «Մոնակո»-ին, կարող է մեքսիկական «Ամերիկա» ակումբ տեղափոխվել:
Մեքսիկացիները պատրաստ են ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը, ով բավականաչափ խաղաժամանակ չի ստանում լոնդոնյան ակումբում:
Հավելենք, որ վերջերս տարածված տեղեկությունների համաձայն՝ «Չելսի»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Գուս Հիդինկը չի ցանկանում հրաժարվել Ֆալկաոյի ծառայություններից և պատրաստ է նրան իրեն դրսևորելու հնարավորություն տալ: