19:30 , 26 դեկտեմբեր, 2015
«Ջեյշ ալ-Իսլամ» ահաբեկչական խմբավորման գրոհայինները նոր ղեկավար են ընտրել երեկ ոչնչացված արդեն նախկին առաջնորդ Զահրան Ալլյուշի փոխարեն:
BBC-ի փոխանցմամբ, ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդ է դարձել Իսսամ ալ-Բուվայդանին, ով հայտնի է նաև Աբու Հումամ անունով:
Հավելենք, որ Զահրան Ալլյուշը ընտանիքի հետ սպանվեց երեկ սիրիական օդուժի հասցրած հարվածների արդյունքում: