11:10 , 26 դեկտեմբեր, 2015
Պակիստանի Փեշավար քաղաքում երկրաշարժի հետևանքով 37 բնակիչ տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է Sinhua գործակալությունը:
ԱՄՆ Երկրաբանական ծառայության տեղեկությունների համաձայն` 6,3 մագնիտուդով երկրաշարժի էպիկենտրոնը հարևան Աֆղանստանի տարածքում է գտնվել:
Պակիստանի համապատասխան ծառայությունները, սակայն, այլ էպիկենտրոն և մագնիտուդ են նշում` 6,9:
Շրջանի հիվանդանոցներն աշխատում են ուժեղացված ռեժիմով: