Չինաստանում 2015-ին փակել են 17 հազար ձեռնարկություն՝ վնասակար արտանետումների պատճառով


18:40 , 26 դեկտեմբեր, 2015
dede60.inn3j8.4g61.rs.iiՉինաստանի իշխանությունները 2015 թվականին փակել են մոտ 17 հազար ձեռնարկություն, որոնք, ինչպես պարզվել է ստուգումների ընթացքում, պարբերաբար գերազանցել են մթնոլորտ վնասակար նյութերի արտանետման առավելագույն թույլատրելի մակարդակը: Այս մասին գրում է BBC-ն:
Այս որոշումները հետևել են ավելի քան 1 մլն չինական ընկերությունների ստուգումից հետո:
Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ ստուգումների մի մասն իրականացվել է քաղաքացիների հարցմամբ, ովքեր ենթադրյալ խախտումների մասին հաղորդել են թեժ գծով:
Այս դեկտեմբերին սմոգի պատճառով Պեկինում առաջին անգամ հայտարարվել է վտանգավորության «կարմիր» մակարդակ: Դրա հետ կապված Չինաստանի մայրաքաղաքում փակվել են դպրոցները, դադարեցվել շինարարական աշխատանքները, ինչպես նաև երկու անգամ կրճատվել է ավտոմեքենաների երթևեկությունը: