Ամերիկացի գիտնականները պարզել են` ինչպես են աղջիկները վերաբերվում գեղեցկությանն ու առողջությանը


20:10 , 26 դեկտեմբեր, 2015
expres-dieta-1Ամերիկացի աղջիկների մեծամասնությունը կարծում է, որ մարմնին պետք է հետևել նախևառաջ հանուն արտաքին տեսքի գրավչության և ոչ թե առողջության: Նրանց կարծիքով` հանրությունը առատորեն վարձատրում է մարդկանց հենց գեղեցկության համար:
Հետազոտության հեղինակ Մարիա Լեն-Ռիոսն ասել է, որ ի զարմանս իրենց` սնունդ ընտրելիս աղջիկները չեն մտածում, թե ինչ է պետք իրենց օրգանիզմին: Պարզվել է, որ առողջության հարցը հեռանկարային չէ հարցման մասնակիցներից շատերի համար: Նրանց ավելի շատ անհանգստացնում է, թե որքան կալորեականություն է պարունակում այս կամ այն մթերքը:
Հարցման որոշ մասնակիցներ ասել են, որ ցանկանում են այնպիսի տեսք ունենալ, ինչպիսին ամսագրերում պատկերված, համակարգչով մշակված մոդելները, ինչն իրական կյանքում հնարավոր չէ: