09:20 , 26 դեկտեմբեր, 2015

Մեքսիկայի Խալիկո նահանգում մահացել է մոլորակի ամենածանրաքաշ մարդը։ Մահվան պատճառը դարձել է սրտի կաթվածը՝ հայտնում է El Correo-ն։
38-ամյա Անդրես Մորենո Սեպուլվեդան դեռևս վերջերս կշռել է 444 կգ, քաշի նվազեցման վիրահատությունից հետո մի քանի ամիս առաջ նա կտրուկ գցել է ավելի քան 100 կգ քաշ։
Տղամարդու հարազատների խոսքով՝ երեկ նա իրեն վատ է զգացել վիրահատությունից հետո տեղի ունեցած բարդացումների (պերիտոնիտ) պատճառով։ Նա մահացել է շտապօգնության մեքենայում՝ հիվանդանոցի ճանապարհին։