Բարսելոնա՞ կամ Բավարիա՞. ՊՍԺ-ի հետ նոր պայմանագիր եմ կնքելու. Վերատի


08:25 , 26 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին հաստատել է տեղեկությունն այն մասին, որ փարիզյան ակումբի հետ նոր պայմանագիր է կնքելու:
 
Փարիզը ֆանտաստիկ քաղաք է: Այստեղ արդեն չորրորդ մրցաշրջանն եմ անցկացնում և ամեն տարի դա ինձ ավելի շատ է դուր գալիս: Նման քաղաքում խաղալն ու ապրելը պարզապես հիանալի է:
 
«Բավարիա» կամ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությո՞ւնը: Ոչ, ես մնում եմ ՊՍԺ-ում և շուտով կերկարաձգեմ պայմանագրիս ժամկետը»,- իտալացու խոսքերն է մեջբերում «Le10sport»-ը: