«Ժամանակ». Հունվարին փոփոխություն կլինի կառավարության կազմում, երկու նախարար պաշտոնին հրաժեշտ կտա


07:12 , 26 դեկտեմբեր, 2015
«Ժամանակ» օրաթերթը գրում է.
«Իշխանությանը մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ արդեն հունվարի կեսերին կարող են փոփոխություններ տեղի ունենալ կառավարության կազմում: Իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
 
Ըստ նույն աղբյուրի՝ կփոխվեն նաև Արմավիրի, Արագածոտնի ու Շիրակի մարզպետները:
 
Մենք արդեն գրել ենք, որ ՀՅԴ-ն երեք մարզպետի պաշտոն է ուզում, սակայն դժվար  է ասել, թե այս փոփոխությունները որքանով կապ ունեն իշխանություններ-ՀՅԴ պայմանավորվածության հետ»,-գրում է թերթը: