02:10 , 26 դեկտեմբեր, 2015
Փոքրիկ տղան ոտաբոբիկ կանգնած էր կոշիկի խանութի ցուցափեղկի մոտ և ապակուց այն կողմ նայում էր մի զույգ լավ աշնանային կոշիկների՝ տաք, կաշվե և հավանաբար շատ հարմար կոշիկների: Նա անթարթ նայում էր: Այդ պահին նրան գեղեցիկ, լավ հագնված մի կին մոտեցավ և հարցրեց.
– Փոքրիկ, ի՞նչ ես այդպես մտահոգ նայում: Ինչ-որ բանի մասի՞ն ես մտածում:
– Ես խնդրում եմ Աստծուն, մորաքույր, որպեսզի նա ինձ մեկ զույգ տաք կոշիկներ տա, – պատասխանեց տղան:

Այդ կինը գնեց կոշիկները և մի քանի զույգ գուլպա: Մեկը նա հագցրեց տղային, իսկ մնացածը դրեց տոպրակի մեջ և տվեց տղային: Հետո նա շոյեց տղայի գլուխն ու ասաց.
– Ինձ թվում է՝ դու հիմա քեզ ավելի լավ ես զգում:
Նա արդեն շրջվել էր, որ գնա: Բայց տղան բռնեց կնոջ ձեռքն ու արցունքոտ աչքերով հարցրեց.
– Դուք Աստծո կի՞նն եք: