Սուրճի բարենպաստ ազդեցությունը օրգանիզմի վրա


00:30 , 26 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Պարբերաբար կարծիքներ են հնչում, որ սուրճը վնասակար է առողջության համար, սակայն իրականում այն դրական ազդեցություն է ունենում ընդհանուր առողջության, ինքնազգացողության և որոշ օրգանների աշխատանքի վրա:

Ինչպես գրում է healthyfoodhouse.com-ը` սուրճի կանոնավոր և չափավոր օգտագործումը օգնում է կանխել որոշ հիվանդություններ:

Սուրճը հարուստ է կարևոր սննդարար նյութերով, ինչպիսիք են կալիումը, մագնեզիումը,  մանգանը, ռիբոֆլավինը, նիացինը:

Սուրճը հարուստ է հակաօքսիդանտներով:

Օգնում է այրել ճարպերը:

Կանխում է Ալցհեյմերի հիվանդությունը և մտագարությունը:

Նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի առաջացումը:

Պաշտպանում է լյարդը:

Բարելավում է էներգիայի  մակարդակը:

Նվազեցնում է որոշ տեսակի քաղցկեղի առաջացման վտանգը:

Պայքարում է ընկճախտի դեմ:

Նվազեցնում է սրտի կաթված ստանալու հավանականությունը: