23:20 , 25 դեկտեմբեր, 2015
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը բաց է բոլոր քաղաքական ուժերի հետ համագործակցության: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հանրապետական» խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանն՝ անդրադառնալով շարունակական կանխատեսումներին այն մասին, որ ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ կոալիցիա կկազմի:
«Մենք բաց ենք բոլոր ուժերի հետ համագործակցության հարցում: Քաղաքական օրակարգը թելադրում է քաղաքական ժամանակը»,- նշեց Մելիքյանը՝ հորդորելով ՀՅԴ-ին բոլոր քաղաքական ուժերից չառանձնացնել ու պնդեց, որ իրենք բաց են բոլոր կուսակցությունների առաջ:
«Համագործակցությունը, ոչ միայն կոալիցիան, այլ ընդհանուր, առհասարակ համագործակցությունը պայմանավորված է քաղաքական ժամանակով ու անհրաժեշտությամբ»,- շեշտեց ՀՀԿ խմբակցության քարտուղարը:
Հարցին՝ ամեն դեպքում, մասնավորապես ՀՅԴ-ի հետ կոալիցիա կազմելու քաղաքական անհրաժեշտություն կա՞, Գագիկ Մելիքյանը պատասխանեց. «Մենք տեսնում ենք համագործակցության կարիք բոլոր քաղաքական ուժերի հետ»: