23:27 , 25 դեկտեմբեր, 2015
Քիչ առաջ Ալ-Արաբիա հեռուստաընկերությունը հաստատել է այն տեղեկությունը, որ Դամասկոսի արվարձաններից մեկում սպանվել է «Ջեյշ-ալ-Իսլամ» («Իսլամի բանակ») ահաբեկչական խմբավորման առաջնորդ Զահրան Ալուշը... Այս հանցագործ մարդասպանի ոչնչացումը մեծ հարված կլինի Սաուդյան Արաբիայի կողմից հովանավորվող «Ջեյշ-ալ-Իսլամ»-ի համար, որն ահաբեկչական խմբավորումներից ամենակազմակերպվածներից և ամենամեծերից է... Այս ահաբեկչական խմբավորման դրոշի ներքո մարտնչում են 25-30 հազար մարդասպաններ, որոնք իրենց դաժանությամբ չեն զիջում «ԻՊ»-ին և ան-Նուսրայի ահաբեկիչներին... Պատահական չէ, որ Սիրիայում ահաբեկիչներին հովանավորող պետությունները հենց «Ջեյշ-ալ-Իսլամ»-ին էին վստահել Դամասկոսի ռմբակոծությունները և Սիրիայի մայրաքաղաքի արվարձաններում ռազմական գործողությունների կազմակերպումը... Այս խմբավորումն էր, որ իր ձեռքում է պահում Դամասկոսի մոտ գտնվող Արևելյան Գութայի շրջանը և Դումա քաղաքը... Զահրան Ալուշի ոչնչացումը մեծ հարված է Սիրիայում գործող ահաբեկիչներին...
Հիշեցնեմ, որ 2013 թ-ի օգոստոսի 21-ին պաշտոնական Դամասկոսը հենց այս խմբավորմանն էր մեղադրում Գութայում տեղի ունեցած քիմիական հարձակման համար, որի հետևանքով, ըստ տարբեր տվյալների, զոհվեցին 281-1729 և վիրավորվեցին 3600 մարդ...
Հավելեմ, որ սիրիական բանակը շարունակում է Հալեպից ահաբեկիչների դուրսմղման գործողությունները և փորձում է փակել Ազազի միջանցքը, որով Թուրքիան օգնություն է տրամադրում հյուսիսարևմտյան Սիրիայում գործող ահաբեկչական «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորմանը...