09:05 , 26 դեկտեմբեր, 2015
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կաթ - 1 բաժակ
- խմորիչ - 10գր
- ձու - 2 հատ
- աղ - 1թ/գդ
- կարագ - 1/3 տուփ
- ալյուր - 4 բաժակ
- շաքարավազ - 1/2 բաժակ
- վանիլին - 1 պտղունց
- լիկյոր մրգային - 1ճ/գդ
- Միջուկի համար՝
- դարչին - 1-2ճ/գդ
- կարագ - 30-50գր
- շաքարավազ - 2ճ/գդ
- Վրան լցնելու համար՝
- կարագ - 2ճ/գդ
- կաթ - 2ճ/գդ
- շաքարի փոշի - 1ճ/գդ
Պատրաստման եղանակ
- Հարում ենք ձուն շաքարավազի հետ, ավելացնում ենք կաթը, խմորիչը, աղը, կարագը, ալյուրը, լիկյորն ու վանիլինը և հունցում փափուկ խմոր (ալյուրի քանակությունը նշված չափից կարելի է ավելացնել կամ պակասեցնել անհրաժեշտության դեպքում): Խմորից պատրաստում ենք գունդ և դնում տաք տեղ 1 ժամով, որպեսզի հանգստանա:

- Գրտնակում ենք խմորը, բացում ուղղանկյունաձև, վրան քսում կարագը, ապա շաղ ենք տալիս շաքարավազն ու դարչինը:

- Փաթաթում ենք խմորը ռուլետի ձևով և կտրատում փոքրիկ սինաբոնչիկների տեսքով: Դնում ենք տապակի մեջ իրար շատ մոտ և թխում ջեռոցում 25 րոպե 170 աստիճանում:

- Վրան լցնելու համար խառնում ենք կարագը, կաթը, շաքարի փոշին, մինչև ստանանք ոչ խիտ կրեմային զանգված և լցնում այն պատրաստի սինաբոնների վրա:

- Թողնում ենք 5 րոպե և անցնում համտեսելուն:

Այս բաղադրատոմսով պատրաստված սինաբոն բուլկիները ստացվում են անչափ թեթև խմորով և դարչնի նուրբ համով: Խորհուրդ կտայինք այն համտեսել 1 բաժակ էսպրեսոյի հետ։