22:32 , 25 դեկտեմբեր, 2015
Elq.am-ը գրում է.
Իրաքյան Մոսուլ քաղաքի մոտակայքում թուրքական զորախմբի տեղակայումից հետո Թուրքիայի և Իրաքի միջև առաջացած լարվածության ֆոնին Իրաքը որոշել է զգալիորեն կրճատել Թուրքիայից ներմուծվող ձեթի ծավալները: Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` Իրաքի կառավարությունն արդեն բանակցություններ է սկսել Հայաստանից ձեթ գնելու շուրջ: Թուրքական աղբյուրը, հղում անելով անգլիական «Reuters» լրատվական գործակալությանը, նշում է, որ Իրաքի առևտրի նախարարության խոսնակը հայտարարել է, որ երկրի կառավարությունը որոշել է կրճատել Թուրքիայից գնվող ձեթի ծավալը` լրացնելով այն այլ շուկաներից կատարվելիք գնումներով: Նախատեսվում է հիմնել նաև սեփական արտադրություն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ