Replik.am-ը գրում է.
Ռուսական հետախուզությունը մոտ 12 հազար բեռնատար է հայտնաբերել թուրք-սիրիական սահմանին` Զահո շրջանում: Այս մասին հայտնել է ՌԴ ԶՈւ ԳԽ գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Ռուդսկոյը:
Հայտնվում է, որ նկարահանման պահին մոտ 4 530 բեռնատար գտնվել է Թուրքիայի տարածքում, 7 245-ը` Իրաքի:
Ռուդսկոյը հավելել է, որ այդ բեռնատարներով արտահանվում է ինչպես Իրաքում, այնպես էլ Սիրիայում արդյունահանված նավթը: