19:52 , 25 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Ադրբեջանական Haqqin.az-ը հայտնում է, որ խորհրդային շրջանում ԱՄՆ-ն մտադրություն է ունեցել ատոմային ռումբ գցել Բաքվի վրա:
Մատնանշվում է The New York Times-ի համապատասխան հրապարակումը՝ ըստ ԱՄՆ-ի արխիվների և փաստաթղթերի ազգային վարչության նյութերի: Այդ նյութերը նոր թիրախներ են բացահայտում ԽՍՀՄ-ի հանդեպ ԱՄՆ-ի ունեցած «միջուկային պլանների» առումով:
Ըստ այդմ՝ Վաշինգտոնում ծրագրած են եղել 1959-ին բազմաթիվ խորհրդային քաղաքներ խոցել. բացի Մոսկվայից, Պետերբուրգից, Արևելյան Գերմանիայի մի շարք քաղաքներից, նշված է եղել նաև երեք թիրախ խորհրդային Ադրբեջանում, այդ թվում՝ Բաքուն։
Աղբյուրը հիշեցնում է Հերոսիմայի ու Նագասակիի մասին և հարցադրում անում՝ պատկերացնո՞ւմ եք ինչ կլիներ, եթե ատոմային ռումբ գցվեր Բաքվի վրա:
