19:46 , 25 դեկտեմբեր, 2015
Դեկտեմբերի 23-ին Արգենտինայի նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրին հայազգի տնտեսագետ Կառլոս Մելքոնյանին նշանակեց Արգենտինայի Ազգային բանկի նախագահ: Նախկինում Կառլոս Մելքոնյանը ևս աշխատել է Արգենտինայի Ազգային բանկում, իսկ դրանից հետո Համաշխարհային բանկում` որպես խորհրդատու:
Վերջերս Արգենտինայում կայացած նախագահական ընտրություններում հանդիսանում էր Մաուրիսիո Մակրիի հիմնական օգնականը: Այսպես է, շատ երկրներում, որտեղ կան հոծ հայկական համայնքներ: Հայերը այդ երկրներում դառնում են պատգամավորներ, նախարարներ, և առանձին դեպքերում նույնիսկ այդ պետությունների ղեկավարներ: Վերջին մասով ամենատեղին օրինակը հենց հայազգի Կառլոս Մենեմն է, ով Արգենտինայի նախագահն էր 1989-1999 թթ.: Հայկական ծագում ունեցող նախագահներ ենք ունեցել նաև Լիբանանում և Սիրայում: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ
այստեղ