Ամերիկացի կոնգրեսականները պահանջում են ցեղասպանություն ճանաչել «Իսլամական պետության» իրականացրած սպանդը


19:32 , 25 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Կոնգրեսի 30 ներկայացուցիչներ ԱՄՆ-ի նախագահ Օբամայից պահանջում են ցեղասպանություն ճանաչել «Իսլամական պետության» իրականացրած սպանդը քրիստոնյաների դեմ:

Life News-ը հայտնում է, որ ըստ նրանց՝ ԱՄՆ-ի իշխանությունները բավականաչափ արդյունավետ չեն գործում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պաշտպանության հարցում:

Կոնգրեսական Էդ Ռոյսն այս առիթով հայտարարել է, որ ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են հրապարակել, որում եզդիների սպանդը ցեղասպանություն են որակելու, սակայն միաժամանակ նրանք հրաժարվում են նույնն անել քրիստոնյաների պարագայում: Կոնգրեսականը դա մտահոգիչ է անվանել: