Հակառակորդի կրակոցի հետևանքով հայ զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել


18:30 , 25 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմիցհայ զինծառայողի սպանության դեպքի առթիվ։
 
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

25.12.2015թ՝ ժամը 13:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով՝ աջ ուսային և անութային շրջանում հրազենային վնասվածք է ստացել և տեղում մահացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Կարեն Սիսակի Աքուլյանը:  
     
Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: