18:18 , 25 դեկտեմբեր, 2015
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստվում է Նոր տարին դիմավորել տանը` ընտանեկան միջավայրում, հաղորդում է Gazeta.ru-ն:
«Դեկտեմբերի 30-ը ներառյալ նախագահն աշխատելու է նախապես ծրագրված գրաֆիկով: Ինչ վերաբերում է Ամանորին` նա դիմավորելու է տանը, ըստ ավանդույթի` հարազատների ու մտերիմների հետ»,-ասել է Պեսկովը: