«Ժառանգությունը» նվաճում է Թուրքիան


17:57 , 25 դեկտեմբեր, 2015
Ընդդիմադիրի աշխատանք Հայաստանում, կրոնական-աղանդավորական կազմակերպություններ, 7-օրյա «սովաբուժության կուրս», դարակազմիկ աղոթք Ծիծեռնակաբերդում, 4 ու կես հոգանոց հանրահավաքներ, ավտոբուս, վարսավիրանոց, թաղում, գինարբուք, պոռնոֆիլմի դիտում սեփական կաբինետում երեկոյան, ատամնաբուժարան հանուն մի կնոջ, ԱՄՆ-ում ալկոհոլի ազդեցությունից բուժման կուրս, նորից թաղում, պոռնո, 3 ու կես հոգանոց հանրահավաքներ, և վերջում՝ Ամանոր ԱՄՆ-ում. սա Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքի «կատաղի» ռիթմն է: Հիրավի, բուռն ու ստեղծագործ մի կյանք՝ լի «բադասխանների» ու հրաժարականների պահանջով:
Երևի ոմանք կհիշեն, որ այս տարվա մայիսին Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց Թուրքիա: Պարզվում է՝ թուրքերն էլ իրենց «րաֆֆին» ունեն, որի անունն է Էսրև Քան, և որի հետ մեր Րաֆֆին այնտեղ ծանոթացավ: Թուրքական «րաֆֆին» պակաս հետաքրքիր կերպար չէ՝ Թուրքիայի քաղաքացի է, «Քրդական ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ է, միաժամանակ նաև սերտ կապեր ունի ՀՀ-ում գործող որոշ կրոնական-աղանդավորական կազմակերպությունների հետ: Չգիտեմ, իհարկե, Էսրև Քանը պոռնո նայո՞ւմ է, «զառչկա» ունի՞, 7 օր սով պահո՞ւմ է կամ հրապարակային «նամազ» անո՞ւմ է, թե՞ ոչ, բայց դե որ մեր Րաֆֆին նրա հետ ծանոթացել ու մտերմացել է, ուրեմն հավանաբար մի բան գիտի: Վերջիվերջո, «նմանն զնմանին կսիրե»:
Թե կոնկրետ ինչ ծրագրեր են միասին իրականացնում իրար հանդիպած այս երկու «հարազատ հոգիները»՝ ստույգ չգիտեմ, բայց կարելի է ենթադրել, օրինակ, որ մեր Րաֆֆին թուրքական «րաֆֆիի» օժանդակությամբ ուզում է Արևմտյան Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ՝ Սասուն քաղաքում «Ժառանգության» գրասենյակ բացել:
Րաֆֆին հիմա էլ մեկնել է ԱՄՆ: Երևի իր ծրագրերում ԱՄՆ-ում ևս աղանդավորների հետ հանդիպելու մտադրություններ ունի կամ էլ նոր դրամաշնորհներ ձեռք բերելու ուղիներ է փնտրում՝ Ազատության հրապարակում «տաք ձմեռ» ապահովելու համար: