20:30 , 25 դեկտեմբեր, 2015Ինչպես ձեռքի ափի գծերը, այնպես էլ մարմնի տարբեր մասերում գտնվող խալերը կարող են շատ բան պատմել Ձեր բնավորության մասին։

Կզակի խալը բացարձակ գեղեցկության խորհրդանիշ է։ Այսպիսի խալ ունեցողները, որպես կանոն, հավասարակշռված կյանք են վարում։

Ձեզ հարստություն, հաջողություն ու փառք է սպասվում ապագայում։

Աջ այտի խալը զգացմունքայնության նշան է, ձախ այտի խալը՝ ինքնամփոփության նշան։

Փոքր-ինչ դյուրագրգիռ և ֆլիրտային բնավորություն ունեցող մարդիկ են, մինչև որ հանդիպում են իրենց երկրորդ կեսին։

Կրծքին խալ ունեցող մարդիկ համեմատաբար ծույլ են և սիրում են կյանքի ճոխությունները վայելելը։

Աջ աչքի մեջ խալը խորհրդանշում է հեշտ գումար աշխատելը, իսկ ձախ աչքի մեջ այն գոռոզություն է խորհրդանշում։

Ուսի խալը հուշում է այն մասին, որ տվյալ մարդը պատասխանատու է բնույթով և բավականին խելամիտ։

Աջ ափի խալը հարստության մասին է հուշում, մինչդեռ ձախ ափի խալը խորհրդանշում է շռայլ ծախսելը։

Եթե ոտնաթաթի վրա խալ ունես, ապա դու ծնվել ես ճամփորդելու ու աշխարհը հետազոտելու համար։

Դու կրեատիվ մարդ ես, ով օրհնված է գեղեցկությամբ։

Խալն այս վայրում վստահելիության ու ընտանիքին նվիրվածության նշան է։

Վզի խալը լավ բնավորության մասին է վկայում։

Բազուկի վրայի խալը խորհրդանշում է որոշումներ կայացնելու կարողությունը։

Մատների խալը խորհրդանշում է կյանքի վաղ շրջանում հանդիպած խոչընդոտները, սակայն դրանք կհաղթահարվեն շուտով։