Սոնա Շահգելդյանը բալիկի է սպասում. երգչուհին առաջին անգամ խոսել է հղիության մասին


17:00 , 25 դեկտեմբեր, 2015
EXCLUSIVE
2015 թվականին երգչուհի Սոնա Շահգելդյանի անձնական կյանքում փոփոխություն եղավ. իր տարեդարձի օրը՝ փետրվարի 14-ին, նա ամուսնացավ։ Արդեն 2016-ին Սոնան մայր կդառնա։ Այս մասին առաջին անդրադարձը երգչուհին վստահել է BlogNews-ին։
Մեզ հետ զրույցում Սոնան հաստատեց, որ բալիկի է սպասում և նշեց, որ շատ երջանիկ է այս առիթով։ Երգչուհին ասաց, որ փոքրիկը լույս աշխարհ է գալու 2016 թվականին։ Նա առայժմ չի ցանկանում մանրամասնել, թե հղիության որ ամսում է, ինչպես նաև չի խոսում փոքրիկի սեռի մասին, սակայն Սոնայի կլորիկացած փորիկն արդեն նկատելի է։)
«Ես չեմ պատրաստվում թաքցնել բալիկիս, ինչպես շատերն են անում։ Երբ երեխաս ծնվի, բոլորն էլ կտեսնեն նրան, սակայն հիմա չեմ ուզում շատ մանրամասներ պատմել»,- ասաց երգչուհին։ Մեր տեղեկություններով՝ Սոնայի առաջնեկի ծնունդը նախանշված է տարեսկզբին։
Սոնան նշեց, որ 2016 թվականից մեծ սպասելիքներ ունի։ «Հաջորդ տարի Աստծո կամքով ես ու ամուսինս կունենանք մեր առանձին տունը»,- ասաց երգչուհին ու հավելեց, որ այժմ ինքն ու սիրելին ապրում են ամուսնու ծնողների հետ, երբեմն էլ, երբ շատ զբաղված է լինում, հյուր է գնում մայրիկին։
BlogNews-ը շնորհավորում է Սոնային և թեթև ծննդաբերություն մաղթում։
Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի