1000-ից ավելի սիրիահայ ընտանիք բնակվարձ է ստանում բարեգործական կազմակերպություններից. նախարար


16:46 , 25 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
«2015թ. շատ լարված էր, իրադարձություններով լեցուն: Մեր աշխատանքների կարևորագույն մաս են կազմել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների իրականացումը,  սիրիահայերի ինտեգրումը, նրանց խնդիրների լուծումը, սփյուռքում հայոց լեզվի և ազգային ինքնության պահպանման հարցերը, ինչպես նաև աշխատանքները համահայկական կառույցների հետ»,-նշել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ամփոփելով անցնող տարին:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ խոսելով սիրիահայերի ինտեգրման ծրագրերի մասին, գերատեսչության ղեկավարը նշել է, որ սիրիահայերի համար ՀՀ նախագահի հանձնարարությամբ ստեղծվել է Միջգերատեսչակական հանձնաժողով, և նախարարությունը համակարգում է նրանց հետ տարվող աշխատանքները:
Համագործակցելով Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող և «Հալեպ» հասարակական կազմակերպությունների հետ՝ նախարարությունը փորձել է լուծել սիրիահայերի սոցիալական, կրթական, առողջապահական, իրավական, կեցության և այլ հարցեր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ