Այսօր Հայաստանում կա բնակարանային խնդիր. Նարեկ Սարգսյան


16:14 , 25 դեկտեմբեր, 2015
Panorama.am-ը գրում է.
2016 թվականի հունվարից փոքր օբյեկտներ կառուցողներն արդեն ազատված կլինեն պարտադիր լիցենզավորման պահանջից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը:

Նա կարևորեց ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումն ԱԺ-ի կողմից:
Սարգսյանը նշեց, որ մինչ հիմա օրենքը պարտադրում էր, որ մարդիկ ունենան լիցենզավորված շինարարություն, ինչը նաև թանկացնում էր շինարարությունը: Օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, քաղաքացին միայն պետք է դիմի համայնքի ղեկավարին, գլխավոր հատակագծի վրա ներկայացնի տեղադրության սխեման և ստանա շինարարության թույլտվություն:

«Շինարարի հետ պայմանագիր, լիցենզավորում, այդպիսի բաներ չի պահանջվելու»,- նշեց նախարարը: 
Նարեկ Սարգսյանն ասաց, թե Հայաստանում 226 կիսակառույց շինություն կա՝ պետական կամ համայնքային հաշվեկշռում: Ընդհանուր առմամբ, կազմում է մոտ 140 հազար քառակուսի մետր. «Վերակառուցելով դրանք, կարող ենք լուրջ խնդիրներ լուծել՝ սոցիալական բնակարանային ֆոնդի, վթարային շենքների»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ