ԼՂՀ ՊԲ-ն հերքում է. հայկական անօդաչու սարք չի ոչնչացվել


15:38 , 25 դեկտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
ԼՂՀ պաշտպանության բանակը հերքում է Ադրբեջանի ՊԲ տարածած հաղորդագրությունն այն մասին, որ իրենց տարածքում ոչնչացվել է հայկական անօդաչու սարք:  «Նման բան չի եղել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց  ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:

Հիշեցնենք, որ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հաղորդել էր, թե ադրբեջանական տարածքում այսօր  11:45-ի սահմաններում հայկական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ սարքը գտնվել ու ոչնչացվել է իրենց կողմից՝ դիպուկային կրակոցի միջոցով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ