Լևոն Տեր-Պետրոսյանի որդու նախկին կնոջ արձագանքը. «Կխնդրեի հանգիստ թողնել իմ և Դավիթի առանց այն էլ ցավալի ամուսնալուծության թեման»


13:48 , 25 դեկտեմբեր, 2015
Կյանքի ընթացքում մարդիկ սիրահարվում են, ընտանիք կազմում, սիրո արդյունքում զավակներ ունենում։ Դժբախտաբար, երբեմն ստացվում է այնպես, որ զույգը որոշում է կայացնում չշարունակել համատեղ կյանքը, սակայն զավակների հանդեպ սերը երբեք չի նվազում։ Դավիթը եղել և շարունակում է մնալ լավ հայր։ Ուրախ եմ, որ նա գտավ իր երջանկությունը։
Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, ովքեր փորձում են հասկանալ և կիսել ցավը, սակայն հավատացնում եմ, քննարկումներից այն չի մեղմանում։ Միայն երբ շուրջդ ժպտում են քեզ, զգում ես, որ անհանգստությունն ու խնդիրները մեղմանում են։
Կարիք չկա մեղավորներ փնտրել։ Կխնդրեի հանգիստ թողնել իմ և Դավիթի առանց այն էլ ցավալի ամուսնալուծության թեման։
Հ.Գ. Երեկ համացանցում բուռն քննարկվում էր ասեկոսեն, ըստ որի` Լևոն Տեր-Պետրոսյանի որդին` Դավիթը, թողել է իր կնոջը և երեք երեխաներին` Հանրային հեռուստաընկերության հաղորդավարուհի Աննա Ավանեսյանի հետ ունեցած սիրավեպի պատճառով: